Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութում ոստիկանությունը ջրցան է կիրառել ցուցարարների դեմ

17:00, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Բեյրութում ոստիկանությունը ջրցան է կիրառել ցուցարարների դեմ

Փետրվարի 11-ին Բեյրութի կենտրոնում հավաքված ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, գրում է ТАСС գործակալությունը։ Ցուցարարների խմբերը փորձել են ներխուժել Պլյաս Էտուալում գտնվող խորհրդարանի շենք, որտեղ անցկացվելու է Պատգամավորների պալատի նիստը՝ նվիրված վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կառավարությանը վստահության քվե հայտնելուն։

Ակցիայի մասնակիցները փորձել են նաև արգելափակել Բեյրութի առափնյա «Ֆինիցիա» հյուրանոցի տարածքը, որպեսզի օրենսդիրներին թույլ չտան հասնել խորհրդարանի շենք:

Փետրվարի 6-ին Դիաբի կաբինետը հաստատել էր փոփոխությունների ծրագիրը, որն ուղղված է երկրի տնտեսության իրավիճակի կայունացմանը:

Կաբինետում պատրաստվում են նաև դատական բարեփոխումներ և հակակոռուպցիոն մի շարք միջոցառումներ իրականացնել:

Արևմտամետ կուսակցությունները հրաժարվել են անդամակցել նոր կառավարությանը և միացել են ընդդիմությանը: Ընդդիմության շարքերում է «Ալ Մուսթաքբալ» սուննիական շարժումը, որի առաջնորդ Սաադ Հարիրին ղեկավարել է նախորդ կոալիցիոն կաբինետը և հրաժարական է ներկայացրել անցած տարվա հոկտեմբերի 29-ին՝ Լիբանանում տեղի ունեցած բողոքի ֆոնին:

7116 | 0
Facebook