Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.

Միջազգային

«Բայդենը կարող է դուրս գալ մրցապայքարից»․ փորձագետ

17:25, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Բայդենը կարող է դուրս գալ մրցապայքարից»․ փորձագետ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարող է դուրս գալ մրցապայքարից մինչև փետրվարի 29-ը՝ Հարավային Կարոլինայում անցկացվող առաջնահերթ ընտրություններում։ Այս կարծիքը հայտնել է Նյու Հեմփշիրի համալսարանի պրոֆեսոր Դանտե Սկալան։

«Բոլորը հավատում են, որ Ջոզեֆ Բայդենը կհաղթի Հարավային Կարոլինայում: Եթե ես ընդունեի խաղադրույքները, ապա խորհուրդ կտայի խաղադրույք կատարել նման արդյունքի վրա»,- նշել է փորձագետը: «Բայց ես չեմ զարմանա, եթե նախկին փոխնախագահը Հարավային Կարոլինայում հայտարարի, որ բավական է»,-նշել է Սկալան՝ բացատրելով, թե վստահ չէ, որ Բայդենը կկարողանա մինչև վերջ գնալ։
     Նյու Հեմփշիրի համալսարանի պրոֆեսորն ընդունում է, որ եթե նախկին փոխնախագահը հեռանա քարոզարշավից, ապա նրան կփոխարինեն նախկին պետքարտուղարներ Ջոն Քերին կամ Հիլարի Քլինթոնը:

| | |
2085 | 0
Facebook
COMMENT.am