Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային դիտորդները քննադատել են Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները

16:45, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Միջազգային դիտորդները քննադատել են Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները

Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով: Այս մասին հայտարարել են միջազգային դիտորդները: Վերջիններն արձանագրել են, մասնավորապես, ձայների հաշվարկման և արդյունքների վերաբերյալ խախտումներ: Բացի այդ, դիտորդները պնդել են, որ քվեաթերթիկները զանգվածաբար նետվել են քվեատուփերի մեջ: Առաքելությունը նշում է, որ իրական մրցակցությանը խոչընդոտել է ընդհանուր քաղաքական միջավայրը և օրենսդրությունը:
     Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում պետք է անցկացվեին 2020 թվականի նոյեմբերին, բայց 2019-ի դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի լուծարումից հետո:

Ընդդիմությունն այս ընտրություններն անվանել է ֆարս, որը միայն կամրապնդի Ալիևի իշխանությունը:

8273 | 0
Facebook