Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է Ռուսաստանն օգտվում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից․ #DieWelt

22:25, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Ինչպես է Ռուսաստանն օգտվում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից․ #DieWelt

Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Ռուսաստանին հաջողվել է ավելացնել նավթի և նավթամթերքների արտահանումը Միացյալ Նահանգներ, գրում է գերմանական Die Welt թերթը:

Թերթը նշում է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները երբեք լավ չեն եղել, և վերջին տարիներին վատթարացել են Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակի ֆոնին: Հեղինակը նաև նշում է, որ երկու երկրների պայքարը ծավալվել է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսության ոլորտում։ Վաշինգթոնը փորձում է խոչընդոտել Ռուսաստանին զենքի վաճառքի ոլորտում, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիային հոսք–2» գազատարի նկատմամբ: Սակայն, ինչպես նշում է թերթը, այս «տեսանելի մրցակցության» հետևում թաքնված են ավելի քիչ տեսանելի միտումներ: Հոդվածում նշվում է, որ 2019-ի հոկտեմբերին Ռուսաստանն ԱՄՆ-ի վառելիքի մատակարարման ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Մեքսիկայից: Այդ մասին են վկայում ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկայի տեղեկատվության բաժնի տվյալները։
     Այսպիսով, Ռուսաստանը կարողացել է ավելացնել իր արտահանումը Միացյալ Նահանգներ, քանի որ ամերիկյան կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի և Իրանի դեմ: Մասնավորապես, Վենեսուելայից նավթի ներմուծումն ամբողջովին դադարեցվել էր 2019-ի ամռանը: Բացի այդ, Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով Թուրքիան դիմել է ռուսական մատակարարներին, գրում է Die Welt-ը: Ըստ թերթի, 2019-ի առաջին 11 ամիսներին Ռուսաստանը 450%-ով ավելացրել է երկիր նավթի արտահանումը, այն հասցնելով 3,41 միլիարդ դոլարի:

9363 | 0
Facebook