Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Համացանց

Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Նորայր Փանոսյանին

16:00, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Նորայր Փանոսյանին

Վերաքննիչ դատարանն ազատ է արձակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք՝ Նորայր Փանոսյանը մեղադրվում է նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով: Նա կալանավորվեց 2020 թվականի հունվարի 9-ին:

Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերին: Նրա նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նոյեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Փանոսյանին ազատ արձակեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Տարեվերջին Հատուկ քննչական ծառայությունը Փանոսյանի մեղադրանքը լրացրեց և դիմեց դատարան: Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվեց:

| | |
2098 | 0
Facebook