Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Ի՞նչ մութ գործարքներ են կատարվել». ԼՀԿ-ական պատգամավորը պարզաբանում է պահանջում

15:25, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Ի՞նչ մութ գործարքներ են կատարվել». ԼՀԿ-ական պատգամավորը պարզաբանում է պահանջում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բերանից հնչեց այս արտահայտությունը. «Ես խիստ կասկածներ ունեմ, որ պարոն Մարուքյանի շատ ու շատ գործընկերներ չգիտեն այն բոլոր, այսպես ասած, մութ անկյունները և պատմությունները, որի միջով պարոն Մարուքյանն անցել է»:
     Ես` որպես պարոն Մարուքյանի գործընկեր, պահանջում եմ բարձրաստիճան պաշտոնյայից ստանալ հստակ պարզաբանումներ, թե ինչ մութ գործարքներ են կատարվել, բայց հիմնավոր: Այլապես, պարոն Ալեն Սիմոնյանին կհամարեմ ստախոս, անպատասխատու և ստոր միջոցներով ապակողմնորոշող: Դիտել 27:50 րոպեից»:

| | |
4087 | 0
Facebook