Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Հանրաքվեն կբացի Ավգյան ախոռների ետնախորշը». Լևոն Շիրինյան

15:15, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Հանրաքվեն կբացի Ավգյան ախոռների ետնախորշը». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի՛ց: Ինչպես տեսնում ես սերժա-ռոբերտական գողապետության ակտիվը, նրան սերտաճած երրորդ հանրապետության զառամյալ քաղաքական գործիչների բարակ շերտը վերջնականորեն խճճվելով ժողովրդական հեղափոխության հակամարտության լաբիրինթոսում տանուլ է տալիս Հանրաքվեի հարցում:

Չէր խճճվի, եթե ճանաչեր ինքնիշխան ժողովրդի հեղափոխության բնական/աստվածային իրավունքը, եթե հասկանար խորհրդարանական հանրապետության առանձնահատկությունը: Այն է` անվիճելի է, որ տվյալ հանրապետությունում առաջնային մանդատով օժտված է բացառապես խորհրդարանը. հետևապես նա է երկրի քաղաքական ԳԵՐԱԿԱ ինստիտուտը (Ջոն Լոկ):
     Եթե հասկանար, որ իշխանության երեք ճյուղերի տարանջատման սկզբունքը կարող է գործել Լոկի վերապահման համատեքստում միայն, այլապես գործը կհասնի պետականության փլուզման (Գեորգ Հեգել):
     Հետևապես, տվյալ պարագայում, եթե չի ընդունվում հեղափոխության (02 :05:2018) հաղթական ակտը և քաղաքականության պրիմատը/առաջնությունը իրավունքի հանդեպ, ապա առաջանում է իրավաբանական ֆետիշ, որի նպատակն է դառնում Գողապետության պաշտպանությունը, Ռևանշիզմի անսանձ մոլեգնությունը և Հինգերորդ Շարասյան տիրակալությունը:
     Պարզ է, որ այս հեռանկարը մեզ համար այլևս անցած էտապ է: Հանրաքվեն կբացի Ավգյան Ախոռների ետնախորշը:
     Ուստի. եղիցի՛ Չորրորդ հանրապետությունը, որ Հայաստանի ուրվագծվող ներկան է և Արարչագործված ապագան»:

| | |
4848 | 2
Facebook
COMMENT.am