Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այնտեղ քրեածին լուրջ դրսևորումներ են տեղի ունենում». Հռիփսիմե Առաքելյանը՝ քաղաքապետին

14:00, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Այնտեղ քրեածին լուրջ դրսևորումներ են տեղի ունենում». Հռիփսիմե Առաքելյանը՝ քաղաքապետին

Այսօր, Երևանի ավագանու նիստին տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը ներկայացրեց 2013-2019թթ. կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագիծը՝ խնդրելով հաստատել այն:

«Չարաբաստիկ նախագծի» վերաբերյալ հարցի իրավունք խնդրեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը. «Պարոն Գալստյան, ի՞նչ ստուգումներ են տեղի ունեցել ավտոկայանատեղիների մասով: Մենք տալիս ենք այդ տարածքները, իսկ պարոն քաղաքապետն էլ ասում է, որ այդ բոլոր խախտումները, ռեկետը, «պարկովչիկները», փող հավաքելը, էս մաֆիան որը կա, դրանց դեմ մենք չենք կարող ոչինչ անել, դա ոստիկանությունը պետք է անի: Մենք մեր մասով ի՞նչ վերահսկողություն ենք իրականացնում այդ հատվածներում, ի՞նչ խախտումներ ենք արձանագրում, ընդհանրապես փաստեր կա՞ն՝ ինչ եք անում վարչությունում: Խնդրում եմ հստակ տեղեկատվություն տրամադրեք այդ մասով»:

Ի պատասխան քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ-ն ասաց, որ իրենք պատժող կամ բռնող գործիքակազմ չունեն, ընդամենը գույքագրում են նման դեպքերը, արձանագրում և փաստերն ուղարկում պատկան մարմիններին: Իսկ թե ինչ միջոցներ են ձեռնարկում համապատասխան մարմինները, չի կարող ոչինչ ասել: «Ինձ թվում է, եթե Դուք դիմեք՝ կպատասխանեն Ձեզ վերջին շրջանում իրենց կողմից կատարված միջոցառումների մասին»,- խորհուրդ տվեց նա:

Արձագանքելով Է. Գալստյանին, Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ նրա պատասխանը ոչինչ չի ասում. «Ես չհասկացա, գնում եք՝ ի՞նչ եք տեսնում և ի՞նչ եք արձանագրում»: Ապա դառնալով քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց. «Պարո՛ն քաղաքապետ, քանի որ մենք գիտենք, որ այդ պատժիչ գործիքակազմը չունենք, ուստի, շատ լավ կլինի, որ նախաձեռնեք Ձեր միջամտությունը և Ձեր հրավերը՝ ոստիկանության պետի ժՊ-ին, որպեսզի մեր հաջորդ նիստին ներկա գտնվի: Թող համենա՝ հարգելով ավագանու ինստիտուտը և մենք այստեղ մեր հարցերն ուղղենք նրան, քանի որ փչացած հեռախոսի տարբերակն է ստացվում՝ մենք դիմում ենք, ասում են՝ մեր իրավասությունների մեջ չի և այլն»:

Հ. Մարությանը պատասխանեց, որ, իր կարծիքով ավագանու յուրաքանչյուր անդամ ցանկացած հարցով կարող է դիմել ոստիկանություն և ստանալ իրեն հուզող հարցերի պարզաբանումները: Հ. Առաքելյանը հակադարձեց, որ այդ հարցն, առաջին հերթին, վերաբերում է իրենց գործառույթներին, որովհետև քաղաքապետարանը տրամադրում է ավտոկայանատեղիներ և չգիտի դրանց ճակատագիրն ինչով է ավարտվում: «Մենք միայն տեր ենք այն գումարին, որը բերվում և վճարվում է բյուջե, սակայն այնտեղ քրեածին լուրջ դրսևորումներ են տեղի ունենում: Խոսքը մեր կողմից շահագործվող ավտոկայանատեղիների մասին է: Ձեզ չի՞ մտահոգում այս հարցը»,- քաղաքապետին հարցրեց ԲՀԿ-ական անդամը: Վերջինը պատասխանեց, որ ինքն այս հարցով զբաղում է. «Չեմ տեսնում»,- արձագանքեց ավագանու անդամը:

| | |
1982 | 0
Facebook