Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ ով կղեկավարի «Այո»-ի շտաբը. ի՞նչ դիրքորոշում ունեն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն

12:25, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Հայտնի է՝ ով կղեկավարի «Այո»-ի շտաբը. ի՞նչ դիրքորոշում ունեն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո՛» շտաբը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, «Այո»-ի ճամբարում կլինեն, թե «Ոչ»-ի, պատրաստվում են քաղխորհրդի նիստ հրավիրել, քննարկել և հայտնել իրենց տեսակետը, այս մասին այսօր հայտնել է Գ. Ծառուկյանը:

ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենք «Ոչ»-ի արշավ չեն սկսելու ու մաս չեն կազմելու «հակաիրավական» գործընթացին:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այսօրվա նիստում հաստատեց Սահմանադրության փոփոխությունների 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը:

9060 | 1
Facebook