Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը հրաժարվում է կատարել ԵԽ պահանջները

12:10, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Ադրբեջանը հրաժարվում է կատարել ԵԽ պահանջները

Ադրբեջանը հրաժարվում է կատարել ԵԽ-ի պահանջները, հայտարարել է Իլհամ Ալիևը, այս մասին գրում է «Интерфакс-Азербайджан»-ը:

«Միջազգային որոշ կազմակերպություններ կողմնակալ են գնահատել Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացը, երբեմն բացասական եզրակացությունները ներկայացվում են դեռ քվեարկությունից առաջ»,- հայտարարել է Ալիևը: «ԵԽ-ի կողմից այդպիսի վերաբերմունքի վերջին դրսևորումը «Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված տեղեկատվության գործով» բանաձևն էր, որը գրված է կեղծիքի և ստի վրա»,- հավելել է նա: «Մենք մերժում ենք մեր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները, և չենք կատարի մեր առջև դրված, այսպես կոչված, պահանջները»,- ասել է Ալիևը: Ըստ «Коммерсантъ»-ի, ԵԽԽՎ հունվարյան բանաձևում կոչ է արվում Բաքվին «հուսալի և լիարժեք» լուծել քաղբանտարկյալների խնդիրները: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան թղթի մի կտոր:

Ի դեպ, կիրակի անցկացված ընտրությունների մասին: Ստորև ներկայացված տեսանյութերը վառ օրինակ են նրա՝ ինչպես չանցկացնել ընտրություններ:

Ընտրախախտումները՝ Ադրբեջանում
Ընտրախախտումները՝ Ադրբեջանում
Ընտրախախտումները՝ Ադրբեջանում
9450 | 1
Facebook