Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են նախկին փոխոստիկանապետի հետ

11:15, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են նախկին փոխոստիկանապետի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` կից գրելով. «Հովհաննես Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում ֆիքսեցինք հետևյալը.
     ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, մնացած բոլոր քննարկումները ստորադաս են ժողովրդի իշխանության և կամքի առաջ, հետևաբար բոլոր որոշումները, որը կայացնում է ժողովուրդը, չի կարող լեգիտիմության խնդիր առաջացնել»:

Հիշեցնենք՝ Հովհաննես Քոչարյանը պաշտոնից ազատվել էր 2019թ. հոկտեմբերին:

| | |
3329 | 0
Facebook