Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի օրենսդիրները քննադատում են վրաց իշխանություններին

23:45, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Ամերիկացի օրենսդիրները քննադատում են վրաց իշխանություններին

Վրաստանի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը` Գիգի Ուգուլավան մեղավոր է ճանաչվել Թբիլիսիի զարգացման հիմնադրամի գործով: Նա դատապարտվել է ավելի քան 48 միլիոն լարի (ավելի քան 17 միլիոն դոլար) յուրացման մեջ: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ջիմ Ռիշը հայտարարել է, որ Ուգուլավային դատապարտել են քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին սենատորը գրել է Twitter միկրոբլոգի իր էջում։

«Ես հիասթափված եմ, որ Վրաստանը որոշել է ուժեղացնել ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով բռնությունը: Ինչպես ես անցած շաբաթ հայտնել եմ Վրաստանի արտգործնախարարին, դատական համակարգի փլուզումը և ընդդիմության հետապնդումը անընդունելի պահվածք են»,- նշել է Ռիշը իր հաղորդագրության մեջ։
     Ուգուլավայի ձերբակալությանն արձագանքել է նաև Հանրապետական կուսակցության կոնգրեսական Ադամ Քինզինգերը՝ Գերագույն դատարանի որոշումն անվանելով «ոչ ժողովրդավարական» քայլ:
     Վրաստանի Գերագույն դատարանն Ուգուլավային դատապարտել է երեք տարի երկու ամսվա ազատազրկման:

8431 | 0
Facebook