Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Զանգահարում են ՍԴ դատավորներին և առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Զանգահարում են ՍԴ դատավորներին և առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին և առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ: Իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաեւ սոցիոլոգիական հարցումները: Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչև փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, և այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն: Պատճառը միայն այն չէ, որ հանրաքվեի նախագիծն ընդունվել է Սահմանադրության կոպիտ խախտմամբ, նրանք հասկանում են, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը ծանր հետեւանք է ունենալու իրենց եւ երկրի համար, և հանրաքվեն չեղարկելն ամենաձեռնտու տարբերակն է: Մենք տեղեկացանք, որ հատկապես ինտենսիվ աշխատում են 3 դատավորի վրա, որոնցից մեկը Ֆելիքս Թոխյանն է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4240 | 2
Facebook