Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Բուքիքիոն ցըմփ-ցըմփ հու չի արել, պետք է նրան հայտարարել ռեժիմի ստրուկ». Երվանդ Վարոսյան

02:10, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Բուքիքիոն ցըմփ-ցըմփ հու չի արել, պետք է նրան հայտարարել ռեժիմի ստրուկ». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջիանի Բուքիքիոն մերը չէ, նա պատրաստ չէ հավանություն տալ մեր ամեն մի առաջարկի, նա ձեռքերը վեր չի պարզել ու ցըմփ-ցըմփ հու չի արել, կան կասկածներ, որ նրա ղեկավարած հանձնաժողովը կարող է անգամ բացասական գնահատական տալ Հայաստանում հակասահմանադրական ու հակաիրավական գործընթացներին...
     Եվ ուրեմն, ի՞նչ անել։ Շատ պարզ` պետք է Բուքիքիոյին հայտարարել ռեժիմի ստրուկ, անցյալի մնացուկ, հայ ժողովրդին պարզաբանել, որ իր կյանքի բոլոր դժբախտությունները հետևանք են նաև ու հատկապես Բուքիքիոյի հանցավոր գործունեության։
     Հա, եթե էլ զբաղմունք չլինի, կարելի է հանրաքվե անցկացնել ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքները «փաթաթելու» մասին նորմ սահմանել Սահմանադրության մեջ։ Ժողովրդի կամքով, ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի։

| | |
2829 | 7
Facebook