Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Հանրաքվեն կոչված է խախտված Սահմանադրության ոգին վերականգնելու». Ռուբեն Ռուբինյան

00:05, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Հանրաքվեն կոչված է խախտված Սահմանադրության ոգին վերականգնելու». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է սահմանադրական հանրաքվեին. «Հանրաքվեի դրված է մեկ փոփոխություն, սակայն սա պարզապես մեկ կետ չէ։ Այն մարդիկ, ովքեր որ հետևել են Ազգային ժողովում քննարկմանը, պետք է որ տեսած լինեին, որ խոսքն, ըստ էության, Սահմանադրության ոգու վերականգնման մասին է և իրապես լեգիտիմ և վստահելի Սահմանադրական դատարան ունենալու մասին է։ Այսինքն՝ այո, փոփոխությունների դրված է մեկ հոդված, բայց մեկ հոդվածի փոփոխությունից կախված է շատ մեծ բան։ Երկրորդ հանգամանքը, որ կուզեի նշել, ընդհանրապես էդ մտայնությունը՝ «ինչո՞ւ եք մարդկանց տանում տեղամասեր», ես բացարձակ չեմ կիսում այդ մտայնությունն ընդհանրապես փիլիսոփայորեն, որովհետև ես համաձայն չեմ, որ մարդկանց համար տեղամաս գնալը, այսպես ասած, պատիժ է կամ ծանր բան է։ Հակառակը՝ ես շատ ուրախ եմ և կարծում եմ, որ մարդիկ նույնպես պիտի ուրախ լինեն, որ այս հարցը ևս լուծվելու է ժողովրդի կամարտահայտմամբ։ Ինչ վերաբերում է՝ երբ կլինեն մյուս փոփոխությունները, դրան շատ հստակ պատասխան կա` 2021 թվականին, որովհետև ինչպես, հայտնի է, մինչև այս գործընթացներն արդեն հայտարարվել էր հանձնաժողովի ստեղծման մասին, այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների աշխատանքների համար ստեղծված հանձնաժողովի մասին, և այդ փոփոխությունները նախատեսված են 2021 թվականի համար»,- ասել է նա:

Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինքը չի ուզում լինել ՍԴ-ի նախագահ՝ Ռուբինյանն ասել է. «Դա մեկ, այսինքն այն միֆը, որ իշխանությունները Վահե Գրիգորյանին ընտրել են, որ հետագայում ճնշեն և Վահե Գրիգորյանին դարձնեն Սահմանադրական դատարանի նախագահ, փլվում է։ Եթե համադրում ենք, ակնհայտ է դառնում, որ իշխանությունների մոտիվացիան մեկն է՝ մենք չենք ուզում ազատվել Հրայր Թովմասյանից կամ ՍԴ անդամներից, որովհետև չենք սիրում, մենք չենք ուզում ազատվել Սահմանադրական դատարանի անդամներից, որովհետև նրանք մեզ հարմար չեն, մենք ամենևին այդպիսի նպատակ չունենք։ Նպատակը հետևյալն է՝ ունենալ Սահմանադրական դատարան, որն ունի բարձր վստահություն, որը ցանկացած որոշում կայացնելիս կամ չկայացնելիս այդ որոշումը տարընթերցումների տեղիք չի տա»։

«Հանրաքվեն կոչված է խախտված Սահմանադրության ոգին վերականգնելու». Ռուբեն Ռուբինյան
| | |
1029 | 0
Facebook