Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Իմ քայլի» պատգամավորը կասկածում է Վենետիկի հանձնաժողովի նախագահի անաչառությանը

22:20, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Իմ քայլի» պատգամավորը կասկածում է Վենետիկի հանձնաժողովի նախագահի անաչառությանը

«Ես խնդրում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնեք Վենետիկի հանձնաժողովի հետ: Սա շատ կարևոր է: ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները հենց ինստիտուտի հայտարարություն են, բայց Բուքիքիոյի դեպքում դա այդպես չէ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Իմ քայլի» պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախագահի և 6 դատավորների պաշտոնանկության մասին նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը:

Նա կասկածի տակ է դրել Վենետիկի հանձնաժողովի նախագահի անաչառությունը՝ հիմնավորելով, թե Ջիանի Բուքիքիոյին Հայաստանի նախկին իշխանությունները շքանշան են տվել, որի վրա թանկարժեք ադամանդներ են եղել. «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանաշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածներն ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարևորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
2732 | 4
Facebook