Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 1.2 կգ-անոց գոյացությամբ ծնված նորածնի դեպքին

22:10, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Արսեն Թորոսյանն անդրադարձել է 1.2 կգ-անոց գոյացությամբ ծնված նորածնի դեպքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանկական վիրաբուժության գծով իմ խորհրդատու Դավիթ Դալլաքյանի հետ համատեղ մշակված նախագիծը, որը դարձավ առողջապահության նախարարի հրաման, հաջողությամբ գործում է, խիստ աճել է ներարգանդային կոնսուլտացիաների քանակը, որոնց արդյունքում էլ մուլտիդիսցիպլինար թիմը որոշում է հղիության վարման առանձնահատկությունները, ծննդալուծման տեսակը և պտուղը պահպանելու կամ հղիության ընդհատման նպատակահարմարությունը, իսկ բարդ դեպքերում հավաքվում է հանրապետության լավագույն մասնագետներից կազմված կոնսիլիում ու խնդրին տրվում է ամենաօպտիմալ լուծումը»:
    

| | |
2716 | 0
Facebook