Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպասում եմ իշխանությունների արձագանքին և պարզաբանումներին». Էդմոն Մարուքյան

22:05, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Սպասում եմ իշխանությունների արձագանքին և պարզաբանումներին». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասում եմ իշխանությունների արձագանքին և պարզաբանումներին...

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաև ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից աշխատակիցներ և նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ...

Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ և դատապարտում ենք նման գործելաոճը, որը ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում»:

| | |
3137 | 0
Facebook