Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի պոլիկլինիկաները վերազինվում են նոր բուժսարքավորումներով

20:45, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Երևանի պոլիկլինիկաները վերազինվում են նոր բուժսարքավորումներով

2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն: 70 մլն դրամի փոխարեն նախորդ տարի այդ նպատակի համար հատկացվել է 146 մլն դրամ: 2020-ին, ի դեպ, այս ցուցանիշը 2018-ի համեմատ եռապատկվել է՝ կազմելով 215 մլն: Սա աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար:

«Առաջնային օղակի նպատակն է կանխարգելիչ միջոցներով, վաղ հայտնաբերումով ախտորոշել հիվանդությունները, որպեսզի դա չդառնա քրոնիկական, ավելի չբարդանա, որպեսզի մեր քաղաքացիներն ստիպված չլինեն դիմել արդեն հիվանդանոց»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
     2019թ. երևանյան պոլիկլինիկաները համալրվել են 10-ը տեսակի 325 սարքավորումով:
     Այսօր առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ այս տարի ևս մի շարք համաբուժարաններ կվերանորոգվեն: 2020-ին ըստ պլանի ամբողջությամբ կավարտվի նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր ենթակայանների վերանորոգման ծրագիրը:

| | |
2326 | 0
Facebook