Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 82-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

19:50, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Վրաերթի ենթարկված 82-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 82-ամյա Նինա Առաքելյանը, և, ըստ նրա որդու ցուցմունքի՝ մայրը վնասվածքները ստացել էր փողոցում ընկնելու հետևանքով:
     Փետրվարի 7-ին, ժամը 20.00-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը։
     «Նիսան Մուրանոյի» 60-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
     Փետրվարի 7-ին, ժամը 20.55-ի սահմաններում, 82-ամյա Նինա Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:
     Կատարվում է քննություն։

5552 | 0
Facebook