Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն սկսում է զորքերի դուրսբերումն Իրաքից․ #AlArabiya  

16:20, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն սկսում է զորքերի դուրսբերումն Իրաքից․ #AlArabiya  

Միացյալ Նահանգները սկսել է զորքերի դուրս բերումը Իրաքից, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:

ԱՄՆ զինված ուժերը լքում են 15 հենակետ: Բաղդադում և Վաշինգտոնում դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Al Arabiya-ն նաև գրում է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրալիան հարցում են ուղարկել Իրաքի կառավարությանը՝ երկրից զորքերը դուրս բերելու համար:

Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց, համաձայն որի օտարերկրյա զորքերը պետք է դուրս բերվեն երկրի տարածքից: Այս պահին Իրաքում են գտնվում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների զինված ուժերը: Միացյալ Նահանգները «հիասթափություն» է հայտնել այս որոշման կապակցությամբ:

7967 | 0
Facebook