Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

«Սա լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե». Արայիկ Հարությունյան

15:50, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Սա լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե». Արայիկ Հարությունյան

«Սա լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե». փետրվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ այն դիտարկմանն ի պատասխան, թե ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն իշխանությունների վստահության քվե է լինելու:

Նախարարը մեկնաբանություն չտվեց նաև իր նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի հանդեպ քրեական գործի հարուցման վերաբերյալ:

«Երբ նախաքննությունը կավարտվի, այն ժամանակ էլ մեկնաբանություններ կլինեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գ. Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին, ավելի ուշ՝ կալանավորվել։

Ա. Հարությունյանը չի ժխտել, որ այժմ տեղակալների թափուր հաստիքների պարագայում լրացուցիչ ջանքեր են գործադրում: «Բայց նաև ուզում ենք, որ երբ նշանակումներ լինեն, դաշտում հնարավոր շատ մասնագետներ դիտարկենք, հետո նոր նշանակենք»,- նշեց նա:

Հարցին, թե նախարարությունը լուծումներ ունի՞ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին սոցփաթեթով ապահովելու հարցում, որովհետև այդ առումով բողոքներ կան, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ մանկապարտեզների գերակշիռ մասը համայնքային ենթակայության է, և ըստ էության՝ ՀՀ-ում պետական մանկապարտեզներ չկան:

«Հիմա մենք միջնաժամկետ ծախսերը քննարկելիս հարցը կքննարկենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ հասկանալու համար, թե այստեղ ինչ լուծումներ ունենք: Բայց ըստ էության՝ սա ավելի շատ սոցիալական ոլորտի խնդիր է, քան կրթական»,-ամփոփեց Արայիկ Հարությունյանը:

| | |
1533 | 0
Facebook