Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Սահմանադրության փոփոխությունները կարող են տևել 1, 1.5 տարի, իսկ լեգիտիմ ՍԴ-ն օրհասական խնդիր է». Գ. Աբրահամյան

20:05, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Սահմանադրության փոփոխությունները կարող են տևել 1, 1.5 տարի, իսկ լեգիտիմ ՍԴ-ն օրհասական խնդիր է». Գ. Աբրահամյան

Լրագրող Արփի Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հարգելի և սիրելի ԱԺ-ի ընկերներ, գուցե բացատրեք, որ ապրիլի 5-ի հանրաքվեն վերաբերում է միայն 213-րդ հոդվածի կարգավորումներին, իսկ Սահմանադրության բուն փոփոխությունները դեռ լինելու են, որի համար կազմել եք արդեն փոփոխությունների հանձնաժողով։ Թե՞ բան է փոխվել»:

Մեկնաբանություններում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ հետևյալ պարզաբանմամբ. «Իհարկե շատ ավելի լայն, համապարփակ սահմանադրական փոփոխություններ նախատեսվում է և հանձնաժողովը կազմավորման փուլում է, սակայն հենց այդ ամբողջական գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար պետք է ունենանք վստահելի ՍԴ, նույն փաթեթով 213-ի փոփոխությունները չեն արվում, քանի որ սահմանադրության համապարփակ փոփոխությունները կարող է տևել 1. 1.5 տարի, իսկ լեգիտիմ ՍԴ օրհասական խնդիր է, այլապես անցումային արդարադատության ու վեթթինգի գործընթացները խիստ վտանգված են...»,- գրել է նա:

| | |
1439 | 0
Facebook