Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում 1866 աշակերտից բացակա է 1421-ը». Անի Խաչատրյան

15:35, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում 1866 աշակերտից բացակա է 1421-ը». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց 1378 աշակերտից բացակ է 727-ը, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց 1866 աշակերտից բացակա է 1421-ը...»:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը, արձագանքելով Անի Խաչատրյանի գրառմանը, գրել է. «Հարգելիներս, պաշտոնական հայտարարություններ հաճախակի են արվում։ Իհարկե, թվերը տպավորիչ են, բայց մի բացթողում կա. նույն Պուշկինի դպրոցում 1421 բացականերից քանի՞սն են հիվանդ լինելու պատճառով բացակայում: Դա շատ կարևոր է։ Դպրոցի տնօրենի հայտարարությունից հետո ծնողներն ուղղակի զգուշությունից ելնելով չեն տանում երեխաներին»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր` «Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը...»:

8071 | 0
Facebook