Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի նկատմամբ արևմտյան առաջատար երկրների հասարակության վստահությունը կտրուկ անկում է ապրել․ #FinancialTimes

15:15, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
ՆԱՏՕ-ի նկատմամբ արևմտյան առաջատար երկրների հասարակության վստահությունը կտրուկ անկում է ապրել․ #FinancialTimes

ՆԱՏՕ-ի նկատմամբ արևմտյան առաջատար երկրների և ԱՄՆ-ի հասարակության վստահությունը կտրուկ անկում է ապրե այն պահից, երբ Դոնալդ Թրամփը գտնվում է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով «Փյու» հետազոտական կենտրոնի (Pew Research Center) ուսումնասիրությունը:
     2017-ից մինչև 2019-ը ՆԱՏՕ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերածների թիվն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում անկում է ապրել միջինում 10 տոկոսային կետով, գրում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի (տեղի կունենա փետրվարի 14-16-ը) նախօրեին լույս տեսած զեկույցի հեղինակները: Ներկայումս դաշինքի անդամ 16 երկրներից հարցվածների 53%-ը նշել են, որ նրանք, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերվում դաշինքին: Բացասական վերաբերմունքի մասին հայտնել են հարցվածների 27%-ը:
     Հրապարակման համաձայն` դաշինքի վերաբերյալ նման տրամադրությունները նպաստել են նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մեկուսացման գաղափարի ամրապնդմանը՝ «Ամերիկան ամենից առաջ» կարգախոսով և միջազգային անվտագության ինստիտուտների գործունեության նկատմամբ անվստահությունը: Թրամփը կազմակերպությունն անվանել է «հնացած» և բազմիցս քննադատել եվրոպական երկրներին, որ նրանք չկարողացան արագացնել մինչև 2024-ը պաշտպանության բյուջեի համար նախատեսված 2%-ի համար ստանձնած պարտավորությունների կատարումը, հիշեցնում է Financial Times-ը:

| | |
2173 | 0
Facebook