Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման դեմ

14:25, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Բողոքի ակցիա՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման դեմ

Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բողոքում են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման դեմ: Նրանք պնդում են, որ ճանապարհն անցնում է իրենց բնակելիների մոտով: Մայրուղու կառուցման դեպքում իրենք զրկվում են բնակելիներ ելումուտի հնարավորությունից, անվտանգության խնդիրներ են ստեղծվում:

Բնակիչները բողոքում են նաև նաև նրանից, որ մայրուղին կառուցելու համար իրենց կրպակներն են քանդվում՝ առանց բավարար ֆինանսական փոխհատուցման տրամադրման:

Բնակիչներից մեկն ասաց, որ մինչ այս քաղաքապետարանից հնչել է խոստում, որ ճանապարհի կառուցումը կսկսվի միայն իրենց հետո համաձայնության գալու դեպքում: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ բնակիչները հանդիպել են Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

«Հնարավորինս փոխզիջումային տարբերակ է առաջարկվել: Նախկին նախագծով ճանապարհի բարձրության վրա էր անցնում և ուղեանցերը՝ մուտքերն ու ելքերը անբավարար էին: Նոր նախագծով ավելացվել են մուտքեր ու ելքեր, գետնանցում: Ինչ վերաբերում է ավտոտնակներին, ապա ըստ Հ. Կարապետյանի՝ կրպակների իրացումը շինարարության հետ առնչություն չունի, դեռ 2016-17թթ. դրանց համար բավարար փոխհատուցումներ տրվել են:

Բողոքի ակցիա՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման դեմ Տեսանյութը՝ Factor TV-ի
7601 | 1
Facebook