Սիրիայում փետրվարի 9-ին Ռուսաստանի օդուժի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Սիրիայի Մարդու Իրավունքների Ցանցը, գրում է syriahr կայքը:
«Հալեպի արևմտյան հատվածում գտնվող Քաֆր Նորան բնակավայրի վրա հարձակման հետևանքով զոհվել է 9 քաղաքացի, այդ թվում՝ մեկ կին։ Չորս քաղաքացի զոհվել են Ալ-Աթարիբ քաղաքի ռմբակոծության ժամանակ։ Երկու մարդ սպանվել է Հալեպի շրջանի Շեյխ Ալի գյուղում՝ ռուսական մարտական ինքնաթիռների ռմբակոծությունից հետո»,-հայտնում են իրավապաշտպանները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: