Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տղերք, լիքը լուրջ թեմաներ կան, սխալ տեղեր եք խփում». Աշոտ Ասատրյան

14:05, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Տղերք, լիքը լուրջ թեմաներ կան, սխալ տեղեր եք խփում». Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը գրել է. «Ժամանակները փոխվել են, ժամանակին այն անձինք, ովքեր Արմեն Սարգսյանին նկարագրում էին որպես կիրթ, խելացի, զարգացած մարդ ու նրան նախագահի պաշտոնում տեսնելը համարում էին նախկին իշխանության ձեռքբերում, այսօր ամենավերջին բառերով հայհոյում են նրան:

Հիմա նրանց համար նույն այդ մարդը ծախված, անպիտան, առանց սկզբունքների անձ է, ով մանուկների հետ պաղպաղակ ուտելու համար զբաղեցրել է այդ աթոռն ու որպես նախագահ ոչ մի բան անել չի կարող:

Իրանք մոռացել են, որ Արմեն Սարգսյանին իրենք են բերել, իրենք են այդ աթոռը տվել նրան ու այնպես չի որ նախագահի գործողություններում էական փոփոխություններ կան, որոնք դատապարտելի են:

Տղերք, լիքը լուրջ թեմաներ կան, սխալ տեղեր եք խփում, դրա համար ձեր ոչ մի գուշակություն չի իրականանում, դրա համար գրեթե միշտ սխալ եք դուրս գալիս»:

| | |
3501 | 0
Facebook