Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը

17:45, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (խոսք՝ Աշոտ Գրաշու‚ էպիգրաֆներ՝ Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի‚ մենակատարներ՝ Բերճ Քարազյան՝ տենոր‚ Հովսեփ Նշանյան՝ բարիտոն‚ Սամվել Թոփալյան՝ ասմունքող) և Կանտատ հայրենիքի մասին ստեղծագործությունը (խոսք՝ Աշոտ Գրաշու և Սարմենի‚ մենակատարներ՝ Գրետա Բագիյան՝ մեցցո-սոպրանո‚ Գրիգոր Աբրահամյան՝ բարիտոն)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Բերճ Քարազյանը նշեց‚ որ ազգային ակադեմիական երգչախումբը պարբերաբար անդրադառնում է Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ գործերին և՜ Հայաստանում‚ և՜ նրա սահմաններից դուրս։ «Իմ երկացանկում ևս ընդգրկված են Ալ. Հարությունյանի ստեղծագործությունները։ Ես մասնակցել եմ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրությանը‚ այն ներկայացրել ենք նաև Լոնդոնում‚ որտեղ մեծ ընդունելության արժանացավ։ Եվ Ալեքսանդր Հարությունյանի հանճարը հենց դա է՝ օպերայի ժանրում համադրել Սայաթ-Նովայի աշուղական երաժշտությունը և արևմտաեվրոպական սիմֆոնիկ մտածողությունը։ Ալեքսանդր Հարությունյանը հայ մեծագույն սիմֆոնիստներից է‚ և այդ համադրությունը նա կատարել է շատ ճաշակով ու նուրբ։ Նա 20-րդ դարի մեր կոմպոզիտորական արվեստի մեծագույն վարպետներից է»‚- ասաց Բերճ Քարազյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի հետագա համերգներին կներկայացվեն տարբեր ժանրերի ստեղծագործություններ Ալեքսանդր Հարությունյանի հարուստ ժառանգությունից։ Փառատոնի շրջանակներում կհնչեն նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր։

3175 | 0
Facebook