Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

Համացանց

«Մերժված ռեժիմի նախագահին ու Մուկուչյանին պահպանում է, ՍԴ անդամների հարցը բարձրացնում». Պարույր Հայրիկյան

11:45, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Մերժված ռեժիմի նախագահին ու Մուկուչյանին պահպանում է, ՍԴ անդամների հարցը բարձրացնում». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իմ սպասածից շատ աւելի ստոր գտնուեց։ Նա ազնիւ քաղաքացիներին անելանելի վիճակի առաջ է կանգնեցնում։ Ինքը պահպանում է մերժուած ռեժիմի սահմանադրութիւնը, նախագահին, կենտրոնականի Մուկուչեանին, ընտրական օրէնսգիրքը եւ բարձրացնում սահմանադրական դատարանի անդամների հարցը։ Պարզ չէ՞ որ նախկինների պաշտօնեաներին պէտք է ոչ ասել եւ քաղաքացին ԳՈՆԷ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ կը մտածի գնամ աջակցեմ։
     Մեր խնդիրն է օգնել քաղաքացիներին։ Եթէ հանրաքուէն տեղի է ունենալու ապա պէտք է մէկ նպատակ ունենալ ու այդ նպատակը պէտք է սկսել հստակեցնել այսօրուանից։
     Օրինակ կարելի է պայմանաւորուել որոշակի բովանդակութիւն կրող կպչաթղթեր պատրաստել, որ բոլոր ազնիւ քաղաքացիները փակցնեն քուէաթերթիկներին, ենթադրենք՝ ՈՉ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԱԾ ՍԵՐԺԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆԸ։ Արդիւնքում անվաւեր քուէաթերթիկները կը գերազանցեն մնացեալներին եւ․․․»:

| | |
4872 | 9
Facebook