Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի վարչակազմը որոշել է զգալիորեն կրճատել այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը․ #Reuters

12:05, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Թրամփի վարչակազմը որոշել է զգալիորեն կրճատել այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը․ #Reuters

Սպիտակ տունը 2021 ֆինանսական տարում (սկվում է հոկտեմբերի 1-ից) ԱՄՆ Կոնգրեսին կառաջարկի զգալիորեն կրճատել այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը։ Խոսքը 21% կրճատման մասին է, միաժամանակ ավելացնելով միջոցները` Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու համար, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչին:

Ըստ գործակալության` ֆինանսական հաջորդ տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենսդիրներից կխնդրի այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցության համար հատկացնել միայն 44,1 միլիարդ դոլար՝ 11,6 միլիարդ դոլարով պակաս, քան նախատեսված էր այս տարվա համար: Միևնույն ժամանակ, Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն առաջարկվում է պահպանել նույն մակարդակում:
     Բացի այդ, վարչակազմը 700 միլիոն դոլար կհատկացնի վերջերս գործարկված ԱՄՆ Միջազգային ֆինանսների զարգացման կորպորացիային (U.S. International Development Finance Corporation, DFC): Այն իրենից ներկայացնում է զարգացման բանկ, որը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, օգնություն է տրամադրում զարգացող երկրներին:

2021-ի բյուջեին վերաբերող հայտը կհրապարակվի այսօր, նշում է Reuters-ը:

Մեկ տարի առաջ Թրամփն առաջարկել էր Միացյալ Նահանգների կողմից արտասահմանյան երկրներին տրվող օգնության չափը կրճատել 13 միլիարդ դոլարով, սակայն արժանացել էր Կոնգրեսի դիմակայությանը:

8047 | 0
Facebook