Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 910-ի․ վարակակիր է 40.000 մարդ

10:15, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 910-ի․ վարակակիր է 40.000 մարդ

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 910-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Նախօրեին հայտնի էր երկրում 811 մահացածների մասին:
     Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 40.1171 դեպք, 35.982 մարդ բուժում է ստանում, ծանր վիճակում է գտնվում 6.484 քաղաքացի, ևս 28281 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար արդեն ծախսել են ավելի քան 10 միլիարդ դոլար։ Լոնդոնի «Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի» մասնագետների կարծիքով, մինչև փետրվարի երկրորդ կեսը վիրուսը կհասնի տարածման գագաթնակետին: Մաթեմատիկական մոդելի հիման վրա արված հետազոտության համաձայն վարակակիրների թիվը գերազանցելու է 500 հազարը:
     Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն 2019-nCoV կորոնավիրուսին հատկացրել է նոր հապավում՝ NCP (Novel Coronavirus Pneumonia), որը թարգմանվում է որպես թոքաբորբ, որն առաջացել է նոր տեսակի կորոնավիրուսից:

13339 | 0
Facebook