Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժողովուրդը պետք է հասկանա՝ հանրաքվեով ինչին է ասելու այո կամ ոչ». Ալեքսանդր Կոչուբաև

02:15, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Ժողովուրդը պետք է հասկանա՝ հանրաքվեով ինչին է ասելու այո կամ ոչ». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրաքվեի լինելիությունն այլևս իրողություն է:
     ՍԴ ճակատագիրը որոշելու է ժողովուրդը: Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչի մասին է հանրաքվեն: Հանրաքվեն Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների մասին չէ, այստեղ չի որոշվում հեղափոխության հետագա ընթացքը, այստեղ չեն պատժվում թշնամիները, տնտեսական հեղափոխություն հանրաքվեից հետո չի լինելու...:
     Հանրաքվեով ժողովուրդը որոշում է մեկ հարց`
     ՍԴ նոր մոդելը մեզ անհրաժեշտ է հիմա, թե մի քանի տարի հետո:
     Սրանից դուրս մեկնությունները տարրական մանիպուլյացիաներ են: Այս մեսիջը պետք է հղվի ժողովրդին, որպեսզի հասկանան ինչին են ասում այո կամ ոչ»:

| | |
3997 | 2
Facebook