Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանի հեռակառավարման վահանակը.
Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցն այդպես էլ մնաց բաց։
Հետաքրքիր է իմանալ, թե երբ է մեզ նույնպես ցույց տալու այն թուղթը, որը ցուց է տվել Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ ունի նա թաքցնելու հպարտ քաղաքացիներից։ Երևի պետք է գնալ իր մոտ և պահանջել այդ թուղթը հրապարակայնեցնել։
Ով տեսել է այդ թուղթը, նրա ձեռքում էլ գտնվում է «նախագահի» հեռակառավարման վահանակը»։