Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժողովրդավարությունն այն չէ, որ Թովմասյանը պաշտոնավարում է յուր վեցնյակի հետ մինչև 2035-ը». Ռուբեն Մեհրաբյան

00:10, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Ժողովրդավարությունն այն չէ, որ Թովմասյանը պաշտոնավարում է յուր վեցնյակի հետ մինչև 2035-ը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ, որ Հայաստանի նախագահ, պարոն Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ում ընդունված որոշումը և հրամանագրով նշանակելու է հանրաքվե։ Վստահ եմ նաև, որ Հայաստանի քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը կողմ է քվեարկելու հանրաքվեի դրված հարցին, և այսօրվա ՍԴ-ն արձակելու է բոլոր չորս կողմերով։ Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի։ Եվ ժողովրդավարությունն այն չէ, երբ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է յուր վեցնյակի հետ միասին մինչև 2035-ը, իսկ երբ խնդիր է դրվում այդ վիրավորանքը բանականության նկատմամբ դադարեցնել հանրաքվեով՝ հայտարարվում է հակաժողովրդավար։ Երկիրը, պետությունը, հասարակությունը, հասարակության կողմից ընտրված իշխանությունը՝ չեն կարող պատանդ մնալ մի խումբ անպատասխանատու, անմեղսունակ խելագարների կողմից կազմած «պարագրաֆի», ըստ որի՝ հենց պետք է պատանդ մնան, և ժողովրդավարությունն էլ «հենց դա է»։ Սա արդեն քաղաքականություն չէ, իրավաբանություն չէ, սա կլինիկա է, եթե դուք, այնուամենայնիվ, ազնիվ եք։ Իսկ եթե միտումնավոր եք սա պնդում, ապա այլ կերպ, քան պատերազմ սեփական ժողովրդի նկատմամբ, սա չի կարող կոչվել։ Ու այս պարզ բաները չհասկանալը, քարկոծելը, նախագահին կոլեկտիվ նամակ գրելը, թե «մի՛ ստորագրեք»՝ այլ կերպ քան․․․ մոլորություն չի կարելի գնահատել։ Սա լավագույն դեպքում։ Իսկ ոմանց մոտ տեղացող ողբ-ու-լաց-ու-սուգը՝ ուղղակի անամոթություն է ու ցինիզմ։ Գետինը մտեք։ Իսկ դրսերում պետության դեմ քայլեր ձեռնարկելու դեպքում երբ պատասխան ստանաք՝ հետո «ատելության մթնոլորտից», «ատելության խոսքի անթույլատրելիությունից» գլուխ չտանեք, ու ձեզ սրբի կամ чистоплюй-ի տեղ չդնեք։ Պատերազմ հայտարարեք՝ պատերազմ կստանաք։ ՄԻ ԱՐԵՔ։ Մարդ եղեք։ Ընդամենը։ Հայերը ներողամիտ են, հիշեք»:

| | |
2951 | 1
Facebook