Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ կատարած վարորդը վթարի հետևանքով մահացել է

19:15, կիրակի, 09 փետրվարի, 2020 թ.
Ողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ կատարած վարորդը վթարի հետևանքով մահացել է

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, ովքեր պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային: Մահացածը աշխատում էր Ճամբարակի Ճանշինում և ողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

29853 | 1
Facebook