Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

19-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԿ

18:00, կիրակի, 09 փետրվարի, 2020 թ.
19-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ըստ կոմիտեի, 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն՝ անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):

7271 | 1
Facebook