Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Թայլանդում 27 մարդու սպանության դրդապատճառը

15:25, կիրակի, 09 փետրվարի, 2020 թ.
Հայտնի է Թայլանդում 27 մարդու սպանության դրդապատճառը

Թայլանդի վարչապետը տեղեկացրել է, որ Նախոնրատչասիմա քաղաքում զինվորի կողմից կրակ բացելու հիմնական դրդապատճառը եղել է տան գործարքի շուրջ ունեցած վրդովմունքն ու խաբված լինելու զգացումը:

«Դա տան գործարքի պատճառով առաջացած անձնական կոնֆլիկտ է եղել»,- նշել է վարչապետը: Տարաձայնությունները կապված են եղել հրամանատարի հարազատների հետ, որն էլ առաջին սպանվածներից է եղել։

Կրակոցների հետևանքով վերջին տվյալներով մահացել է 27 մարդ, վիրավորվել՝ 57-ը։ Վիրավորներից 32-ը դեռևս հիվանդանոցում են, 25-ը դուրս են գրվել։

9144 | 0
Facebook