Թայլանդացի ֆոտոլրագրողը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է զանգվածային սպանություն իրականացրած զինվորի վանսազերծման ենթադրյալ պահը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թայլանդի Կորատ քաղաքում զինվորը կրակ էր բացել առևտրի կենտրոնում՝ սպանելով 20 մարդու:
Հրապարակվել է նաև տեսանյութ՝ առևտրի կենտրոնի սրահում սպանված մարդկանց տեսարաններով: Սա խոսում է այն մասին, որ չարագործը պատանդներ է ունեցել:
Հիշեցնենք, որ «Տերմինալ 21» առևտրի կենտրոնում կրակոցներն սկսվել են փետրվարի 8-ի ցերեկը: Թայլանդական բանակի 32-ամյա զինվորականը սպանել է իր հրամանատարին ու 2 ծառայակիցների, ապա հափշտակել մեքենա ու մեկնել տեղի առևտրի կենտրոն: Ճանապարհին նա կրակել է անցորդների վրա և ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվել այդ ամենը: Վերջին տվյալներով՝ նրա զոհն է դարձել 25 մարդ: 63 մարդ վիրավոր է: Պաշտոնապես իշխանությունները հաստատել են միայն 20 զոհի փաստը:
Կրակողին հնարավոր է եղել վնասազերծել միայն տեղի ժամանակով 09:00-ին: