Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայլանդում զինվորը սպանել է 12 մարդու, 16-ին՝ պատանդ վերցրել

20:05, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Թայլանդում զինվորը սպանել է 12 մարդու, 16-ին՝ պատանդ վերցրել

Թայլանդական TNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Թայլանդի ցամաքային զինվորական ուժերի շարքային զինծառայողներից մեկը քաղաքի փողոցներում կրակ է բացել: Նա թաքնվել է «Տերմինալ 21» առևտրի կենտրոնի չորրորդ հարկում՝ պատանդ պահելով 16 քաղաքացու։

Թայլանդական PBS հեռուստաընկերության տեղեկություններով՝ նախքան առևտրի կենտրոն մուտք գործելը, զինվորը նռնակով նետաձիգից կրակել է մարդկանց վրա: Նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, կան վիրավորներ․ հարկում հրդեհ է բռնկվել։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ զինվորը կրակոցները հեռարձակել է Facebook-ում: «Բանգկոկ Փոստ» թերթը նշում է, որ նա ինքնաձիգով սելֆի է արել, բայց որոշ ժամանակ անց նրա էջը ջնջվել է:

Թայլանդում զինվորը սպանել է 12 մարդու, 16-ին՝ պատանդ վերցրել
Թայլանդում զինվորը սպանել է 12 մարդու, 16-ին՝ պատանդ վերցրել
7984 | 0
Facebook