Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հերքվել է սուրճի վտանգների մասին վարկածը

16:35, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Հերքվել է սուրճի վտանգների մասին վարկածը

Սուրճի չափավոր օգտագործումը չափահաս առողջ մարդու համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, այս ըմպելիքը չի պարունակում տոքսիններ, հայտնում է սուրճի և թեյի գծով փորձագետ Էլիզավետա Տիխոնովան՝ հերքելով ըմպելիքի վտանգավորության մասին վարկածը: Ըստ նրա ՝ առանց շաքարի, կաթի ու այլ հավելիչների պարունակության մեկ բաժակ սուրճի կալորիականությունը հավասար է զրոյի:

Միևնույն ժամանակ, էներգիայով լցվելու զգացողությունը լինում է միայն կոֆեինի ազդեցությամբ:

Ըստ փորձագետի՝ սուրճի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ավելի մեծ է, քան թեյինը: Ընդ որում՝ առաջինի ազդեցությունը տևում է 8, 2-րդինը՝ 2 ժամ, բայց շատ ուժգին: Սուրճ խմել խոհուրդ չի տրվում երեխաներին, որովհետև օրգանիզմի ձևավորման շրջանում կարող է թերզարգացում ի հայտ գալ: Նշվում է, որ սուրճի հատիկները պարունակում են նաև վիտամիններ և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ միկրոտարրեր: Սակայն սուրճը բովելիս շատ օգտակար հատկություններ կորչում են, բայց՝ պահպանվում են B խմբի վիտամինները:

10146 | 1
Facebook