Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանում զանգվածային անկարգություններից 8 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

14:15, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Ղազախստանում զանգվածային անկարգություններից 8 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Առնվազն 8 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել Ղազախստանի հարավային Կորդայ շրջանի մի քանի հատվածներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից: Այժմ անվտանգության ուժերն իրավիճակը վերահսկողության տակ են վերցրել, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ սկզբում մոտ 70 մարդ ներքաշվել է ղազախղրղզական սահմանից ոչ հեռու գտնվող Մասանչի գյուղի ծայրամասում սկսված ծեծկռտուքի մեջ։ Հետո մոտակա գյուղերից նրանց են միացել ևս 300-ը:

Ոստիկնության հետ բախումներ են եղել, ամբոխը ներխուժել է ոստիկանության բաժին՝ կրակելով երկու սպաների ուղղությամբ, այրել տասնյակ շենքեր ու մեքենաներ:

Ըստ Ղազախստանի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևի՝ ձերբակալվել է 47 մարդ:

Ղազախստանում զանգվածային անկարգություններից 8 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել
15969 | 1
Facebook