Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժշկական դիմակների համաշխարհային պաշարները սպառվում են․ ԱՀԿ

20:15, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Բժշկական դիմակների համաշխարհային պաշարները սպառվում են․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ անհատական պաշտպանության բժշկական դիմակների համաշխարհային պաշարներն առաջիկա 4-6 ամիսների ընթացքում կսպառվեն: Այս մասին ասված է ԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ դիմակների և ռեսպիրատորների պահանջարկն ավելացել է 100 անգամ, ինչը 20 անգամ բարձրացրել է դրանց գինը:

«Այս իրավիճակը բարդանում է նրանով, որ հիվանդները պաշտպանական միջոցները համատարած, ոչ պատշաճ ու անխնա կերպով են օգտագործում»,- բացատրել է Գեբրեյեսուսը։ Նա ասել է նաև, որ պաշտպանիչ միջոցների սղության պայմաններում դրանցով պետք է ապահովված լինեն նախևառաջ բուժաշխատողները, հետո՝ հիվանդներն ու նրանց խնամողները: Պաշտոնյան կոչ է արել չկուտակել անձնական պաշտպանիչ միջոցներն այնտեղ, որտեղ վարակի հավանականությունը ցածր է:

10995 | 0
Facebook