Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տաք ձմեռն ԱՄՆ-ում հանգեցրել է գործազրկության նվազմանը և աշխատավարձերի բարձրացմանը

13:05, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Տաք ձմեռն ԱՄՆ-ում հանգեցրել է գործազրկության նվազմանը և աշխատավարձերի բարձրացմանը

Հունվարի ոչ նորմալ տաք եղանակը հանգեցրել է ԱՄՆ-ում մի շարք արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի թվի աճին: Այս մասին ասված է ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած զեկույցում:

«ԱՄՆ տնտեսության մեջ ի հայտ է եկել 225 հազար նոր աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը նվազել է մինչև 3,6%: Աշխատաշուկայի հունվարյան պատկերի վերաբերյալ տնտեսագետների հրապարակած զեկույցի համաձայն ՝ ամենից շատ շահել են այն ոլորտները, որոնց վրա ազդեցություն ունեն եղանակային պայմանները՝ շինարարություն, տրանսպորտ, ժամանց և հանգիստ, առողջապահություն: Հունվարին միջին աշխատավարձը բարձրացել է՝ կազմելով մեկ ժամի համար 28 դոլար 44 ցենտ:

10321 | 1
Facebook