Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը վիճել է Ջոնսոնի հետ #Huawei-ի պատճառով․ #Bloomberg

12:20, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Թրամփը վիճել է Ջոնսոնի հետ #Huawei-ի պատճառով․ #Bloomberg

Դոնալդ Թրամփը թեժ հեռախոսազրույցի ժամանակ «հարձակվել է» Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վրա, որ նա մերժել է ԱՄՆ նախագահի խնդրանքը՝ թույլ չտալ Huawei-ին 5G ցանցեր կառուցել Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Թրամփն ամիսներ շարունակ փորձել է համոզել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ թույլ չտալ չինական ընկերության մասնակցությունը ցանցի կառուցմանը և դժգոհ է եղել, որ Բ. Ջոնսոնը մերժել է իր պահանջները:

Թրամփի ցասումնալի արձագանքը, որի մասին առաջին անգամ գրել է Financial Times-ը, հաստատել է նաև մեկ այլ անձ։ Ըստ նրա՝ դա հարված է Ջոնսոնի համար, քանի որ նա փորձում է Brexit-ից հետո ապահովել առևտրային համաձայնագիրը Միացյալ Նահանգների հետ:

Ջոնսոնը ծրագրում էր այցելել Միացյալ Նահանգներ, այցի ժամկետը դեռ սահմանված չէր, սակայն բրիտանական մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ նախանշված այցը հետաձգվում է:

7959 | 0
Facebook