Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Մանկապարտեզներ անակնկալ այցերի ժամանակ արձանագրվել են մի շարք թերացումներ

19:35, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
Մանկապարտեզներ անակնկալ այցերի ժամանակ արձանագրվել են մի շարք թերացումներ

Երևանի ենթակայության մանկապարտեզներում օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները պետք է խստորեն պահպանվեն: Այս մասին է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրուցել քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը: Փոխքաղաքապետը նշել է, որ օրեր առաջ Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ անձամբ է արձանագրել մի շարք թերացումներ:

Մասնավորապես, քաղաքապետի տեղակալը հորդորել է բացառել երեխաթվի հավելագրումները, խստորեն հետևել մատակարարվող սննդի որակին, ժամկետներին և հատկապես՝ պահպանման պայմաններին:
     Կարևորվել է նաև մանկապարտեզներում անձնակազմի կարգապահության և երեխաների անվտանգության ապահովման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով գույքի պահպանման խնդիրներին: Տիգրան Վիրաբյանն ընդգծել է նաև, որ անօրինական ցանկացած գործողություն անպատիժ չի կարող մնալ:հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

| | |
16263 | 0
Facebook