Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Instagram-ը սկսել է օգտատերերին հուշել, թե որ բաժանորդագրությունից կարելի է հրաժարվել

15:45, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
#Instagram-ը սկսել է օգտատերերին հուշել, թե որ բաժանորդագրությունից կարելի է հրաժարվել

Instagram սոցիալական ցանցը Following բաժնում ստեղծել է կատեգորիաներ, որոնք օգտատերերի բաժանորդագրությունների տարբերակում են կատարում՝ լրահոսում ավելի հաճախ են ցուցադրվող և հակառակը՝ ամենից քիչ հայտնվողներ: Դա կօգնի օգտատերերին՝ հրաժարվել ավելորդ բաժանորդագրություններից: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ադամ Մոսսերին։

Բացի այդ, ինչպես նշում է սոցիալական ցանցը, դա թույլ կտա Instagram-ին ավելացնել գովազդային դիտումների քանակը: Օգտատերերը կտեսնեն ավելի քիչ հաղորդագրություններ, որոնք ստիպում են մարդկանց փակել էջը, հետևաբար՝ մարդիկ կշարունակեն թերթել լրահոսը:

9697 | 0
Facebook