Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ուկրաինան ԱՄՆ-ից 30 միլիոն դոլար է պահանջում․ #BuzzfeedNews

16:15, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
Ուկրաինան ԱՄՆ-ից 30 միլիոն դոլար է պահանջում․ #BuzzfeedNews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն սառեցրել է 391 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային, այլև հետաձգել է Կիևին ամերիկյան զենքի և տեխնիկայի մատակարարման առնվազն վեց պայմանագիր: Այժմ ուկրաինական կողմը Վաշինգտոնից պահանջում է 30 միլիոն դոլար վերադարձնել գործարքների դիմաց, որի համար արդեն վճարել է, արդեն հայտնում է Buzzfeed News-ը՝ վկայակոչելով ուկրաինացի երեք և ամերիկացի մեկ նախկին պաշտոնյայի:

Թրամփի վարչակազմը չի բացատրել, թե ինչու են սառեցվել այս գործարքները, որոնց հաստատման համար պահանջվում է մոտ երկու ամիս: Ըստ ամերիկացի պաշտոնյայի, Կիևը պետք է փնտրի զենքի և տեխնիկայի այլ մատակարարներ։

9170 | 0
Facebook