Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն էդքան կարևոր են ինձ համար». ՍԴ նախագահ

22:45, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
«Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն էդքան կարևոր են ինձ համար». ՍԴ նախագահ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է՝ տեղյակ չէ, թե ինչ են քննարկել Ազգային ժողովում այսօր:

Հարցին, թե իր կարծքով ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս կքվեարկեն սպասվող հանրաքվեի ժամանակ, Թովմասյանն ասել է. «Հետևեք էլի ընթացքին, թե քիչ առաջ Եվրոպայի խորհուրդը նոր ինչ հայտարարություն է տարածել։ Ես ուղղակի անձնական մեյլիս ստացել եմ դա, բայց ոչինչ չասեմ»:

Նա նշել է, թե իրեն չի հետաքրքրում թե ինչ է կատարվում խորհրդարանում:

Դիտարկմանը, թե դա իր լիազորությունների դադարեցմանն է վերաբերում, ՍԴ նախագահն ասել է. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն էդքան կարևոր են ինձ համար». ՍԴ նախագահ
6667 | 2
Facebook