Ավստրալիայի Սվինբուրնի տեխնոլոգիական համալսարանի աստղագետները բացահայտել են համարյա աննկատ ու կրկնվող FRB 171019 ռադիոազդանշանը, գրում է Science Alert հանդեսը։
Աստղագետները սկզբնական շրջանում փնտրել են 20 FRB-ի կրկնման ազդանշանները ASKAP (Australian Square Kilometre Array Pathfinder) ռադիոաստղադիտարանի օգնությամբ, որի վրա ծախսել են մոտ 12 հազար ժամ: Քանի որ որոնումներն անհաջող են անցել, գիտնականները սկսեցին դիտարկել 171019 FRB-ն, որի գտնվելու վայրերը հայտնի են։ 171019 FRB-ն ուսումնասիրելու համար կիրառվել է ԱՄՆ-ի Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանը և Ավստրալիայում Պարկս Աստղադիտարանի ռադիո աստղադիտակը: ԱՄՆ-ի Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանի կողմից ստացված տվյալները ցույց տվեցին, որ կան երկու թույլ ազդանշաններ: Սա ցույց է տալիս, որ կրկնվող ռադիոազդանշաններն ավելի տարածված են, քան նախկինում գիտնականները կարծում էին, և մեկական ազդանշաններից շատերն իրականում վերաբերում են հենց 171019 FRB-ին, պարզապես աստղագետների հետազոտման գործիքները գտնվում են այդ սահմաններից դուրս: Թաքնված FRB 171019-ի ազդանշանները 590 անգամ ավելի թույլ են, քան ASKAP-ի կողմից արձանագրվածները:
Արագ հնչող ռադիոազդանշանը տևում է մի քանի միլիվայրկյան և ուղեկցվում հսկայական էներգիայի արձակմամբ: Վարկածներից մեկի համաձայն, այս երևույթը կապված է տիեզերական այլ քաղաքակրթությունների գործունեության հետ: